Ֆզիկայի պատմություն

Մինչև 17-րդ դարը մեխանիկան, ֆիզիկան, Երկրի մասին գիտությունները, աստղագիտությունը, նույնիսկ ֆիզիոլոգիան «բնական փիլիսոփայություն» կոչված գիտելիքների հավաքածուի մի մաս են կազմել, որը համատեղում էր բնության երևույթների մասին տեղեկությունները և այդ երևույթների պատճառների մասին արված սխալ եզրակացությունները մտահայեցողական ֆանտազիաների հետ[1]։ Ֆիզիկայի պատմությունը որպես ինքնուրույն գիտություն սկսել է 17-րդ դարից՝ Գալիլեյի և իր աշակերտների փորձերից։ Դասական ֆիզիկայի տեսական հիմքերը ստեղծել է Նյուտոնը 17-րդ դարի վերջում։ Արագ տեխնոլոգիական զարգացման համադրությունը և դրա տեսական ըմբռնումը 1819-րդ դարերում հանգեցրել է ֆիզիկայի էական հասկացությունների առաջացմանը (զանգվածէներգիաիմպուլսատոմ և այլն) և հիմնարար օրենքների բացահայտմանը, որոնք ապացուցվել են փորձերով։

Ինչ է ուսումնասիրու Ֆիզիկան

Ֆիզիկան որպես գիտություն ստեղծվել է վաղ ժամանակներում: Բնության երևույթները դիտարկել են դեռևս Հին Չինաստանում, Հին Հունաստանում, Հնդկաստանում: Ի սկզբանե ֆիզիկայով զբաղվել են փիլիսոփաները, աստվածաբանները, աստղագետները, ծովագնացները, բժիշկները: Մ.թ. ա. IV դարում Արիստոտելը ներմուծեց «Ֆիզիկա» հասկացությունը (հունարեն ֆյուզիս` բնություն բառից)

Ինչ է նշանակում ֆիզիկա

Հունարեն «ֆիզիկա» բառը նշանակում է բնություն: Ֆիզիկոսներն զբաղվում են գրեթե մինչև բացարձակ զրո աստիճանի սառը և աստղի միջուկի ջերմաստիճանի գերտաք նյութերում տեղի ունեցող երևույթներով, ուսումնասիրում են, թե ինչպես են շարժվում էլեկտրոնները, հոսում հեղուկները, ինչպես է էներգիան փոխարկվում մի տեսակից մյուսի և բազմաթիվ այլ երևույթներ:

Ֆիզիկայի խնդիրը բնության ընդհանուր օրենքները բացահայտելն է, դրանց միջոցով բնության մեջ տեղի ունեցող երևույթները բացատրելն ու  մարդկությանը ծառայեցնելը:

Ալվեռտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյն

Անվանի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը (այլ թարգմանությամբ՝ Ալբերտ Այնշտայն) ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին: Դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի:

Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:

 

Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:

 

Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:

 

Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:

 

Ըստ այդ տեսության, եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղի, նրա երկարությունը կփոքրանա, իսկ զանգվածը կաճի: Այդ տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկիանում 300 հզ. կմ-ի:

 

Էյնշտեյնի տեսությունը նաև կապ է հաստատում էներգիայի ու զանգվածի միջև և արտահայտվում է E=mc2 բանաձևով, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c-ն`   լույսի արագությունը: 1914թ.-ին Էյնշտեյնը վերադառնում է Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր է դառնում ողջ աշխարհում և 1921թ.-ին արժանանում ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:

 

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ, սակայն, ազգությամբ հրեա Ալբերտ Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվում է ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռում է թողնել Գերմանիան և 1933թ.-ին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը:
Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր: Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին:

Առողջագիտություն

 Վարունգ

Կալորիականությունը՝ 6 կկալ մեկ կտորում

Վարունգը նույնպես հիմնականում ջրից է կազմված, օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, օգնում է պահպանել սրտի եւ աչքերի առողջություն

  Ջրկոտեմ

Կալորիականությունը՝ 4 կկալ մեկ քառորդ փնջում

Այս բույսն առանձնանում է մեծ քանակությամբ K վիտամինի պարունակությամբ, որը չափազանց կարեւոր է ոսկորների առողջության համար, ինչպես նաեւ աչքերի համար կարեւոր A վիտամինի պարունակությամբ: Այն նաեւ գլյուկոզինոլատ է պարունակում, որը հակաքաղցկեղային աղդեցություն է ունենում

Խնձոր

Կալորիականությունը՝ 47 կկալ 100 գր-ում

Խնձորը հարուստ է C եւ A վիտամիններով, չափազանց օգտակար է սրտի առողջության համար: Արեւմուտքում համարում են, որ օրական գոնե մեկ խնձոր ուտելու դեպքում կխուսափեք բազմաթիվ հիվանդություններից:

 Նեխուր

Կալորիականությունը՝ 2 կկալ մեկ ճյուղում

Նեխուրը հիմնականում կազմված է ջրից, այդ պատճառով նեխուր օգտագործելիս օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում, քան ստանում է նրանից:

Դվին

  •   Գրավոր պատմել Վաղարշապատ, Դվին մայրաքաղաքների մասին, օգտվել գրքերից, համացանցից
  • Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
  • Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածի մասին: Դվին/տեսաֆիլմ/

Վիլյամ ՍարոյանիԴաշնամուր պատմվածքի վերլուծությունը

Այս պատմվածքը մի տղայի մասին էր, որը շատ էր սիրում դաշնամուր  նվագել։  Բայց ցավոք նա չուներ  դաշնամուր, թեպետ ինքը ուներ երաժ0շտական ընդունակություններ։ Նա հենց դաշնամուր  էր տեսնում, գնում և նվագում էր այդ դաշնամուրը։Մի  օր  էլ նա իր ընկերուհի Էմմայի հետ գնում է  խանութ,  այնտեղ  դաշնամուր կար, նա սկսում է նվագել։ Խանութի վաճառողը և Էմման զարմացել էին նրա երաժշտական ընդունակությունների վրա, թվում էր, թե  տղան երկար տարիներ դաշնամուր էր պարապել։Ափսոս նա հնարաորություն չուներ դաշնամուր գնելու։

Русский язык

До 1956 года армянские цирковые артисты выступали в различных собраниях Главного управления Государственного цирка. Семья велосипедистов Варданова внесла большой вклад в развитие армянского цирка. В начале 20-го века различные цирки также работали успешно. Минасов (Акробат), Семья Равновесия Манукян (Р. Манукян был первым заслуженным деятелем искусств Армянской ССР). В 1956 году, накануне Десятилетия армянского искусства и литературы, был создан коллектив армянского цирка (Ереван, 1966), художественным руководителем которого был известный художник по равновесию. Argumanyane. Задачей было создать уникальный национальный цирк.