Պատմություն Տնային

  • Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:
  • Արշակավան քաղաքի մասին պատմիր որպես ականատես:
  • Գրավոր պատմիր Աշտիշատի  եկեղեցական ժողովի  մասին, ներկայացրու քո տեսակետը ընդունված կանոնների վերաբերյալ:

 

  • ծննդյան թվականն անհայտ 320 ական. թթ.. – մոտ 368 թվական Հայոց Արշակունի թագավոր 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։
  • 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։

 

350–ական թվականներին Հռոմը և Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։

Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Դա Արշակի համար օգտակար էր երկու տեսակետից. իր հիմնած քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն և ապա՝ հարևան նախարարություններից այնտեղ կհավաքեր մեծ թվով բնակիչներ։ Իհարկե Արշակի համար դժվար էր, միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար։

Արշակավան քաղաքի մոտ գտնվող Բայազետ քաղաքը (Թուրքիա)

Արշակավան փախչող տասնյակ հազարավոր բնակչության մեջ եղել են գողեր, մարդասպաններ և այլ տեսակի հանցագործներ, սակայն նրանց մեծ մասը եղել են անազատ գյուղացիներ, որոնք փորձել են ազատվել իրենց տերերի ծանր շահագործումից։

Գյուղական բնակչության մասսայական այս փախուստը չէր կարող չառաջացնել նախարաների և եկեղեցականների զայրույթը։ Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի «անմիտ գործ» է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը։ Սակայն Արշակը կտրականպես մերժում է նրան։

Դրանից հետո հայ դժգոհ նախարարները, Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի։ Օգտվելով Արշակ թագավորի բացակայությունից նրանք հարձակվում և սրի են մատնում Արշակավանի անզեն բնակչությանը։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին։ Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին։ Արշակավանի կոտորված բնակչության թիվը եղել է մոտ 30-40 հազար։ Արշակավանի տեղում, որն այժմ կոչվում է Խարաբաբազար, մինչ այժմ կարելի է տեսնել քաղաքի հին ավերակները։

353 թվականին կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Հարավային Հայաստանի՝ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ։ Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ։ Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ։

Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին։ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել։

Волк и Журавль Թարգմանություն

Ивана Крылова

Что волки жадны, всякий знает;
Волк, евши, никогда
Костей не разбирает,
За то на одного из них пришла беда:
Он костью чуть не подавился.
Не может Волк ни охнуть, ни вздохнуть;
Пришло хоть ноги протянуть!
По счастью, близко тут Журавль случился.
Вот кой-как знаками стал Волк его манить
И просит горю пособить.
Журавль свой нос по шею
Засунул к Волку в пасть и с трудностью большею
Кость вытащил и стал за труд просить.
«Ты шутишь! — зверь вскричал коварный, —
Тебе за труд? Ах ты, неблагодарный!
А это ничего, что свой ты долгий нос
И с глупой головой из горла цел унёс!
Поди ж, приятель, убирайся,
Да берегись: вперёд ты мне не попадайся».

Գայլը և կռունկը

Որ գալերը ագահ են, բոլորը գիտեն,

Որ իրենց կերածից գլուխ չեն հանում,

Ոսկորները մսից չէն առանձնացնում։

ԵՎ մի անգամ փորձանք եկավ գայլի գլխին,

Նրա կոկորդին  ոսկոր կանգնեց,

Ոչ կարողանում էր շնչել, ոչ արտաշնչել

Արդեն ուր որէ ոտքերը պետք է փռեր։

Իր բախտից մոտերքում էր կռունկը,

Նա իր երկար կտուցը մցրեց գայլի երախը

Եվ այնտեղից  հանեց  ոսկորի կտորը։

Աշխատանքն ավարտելուց հետո, կռունկը վարձ պահանջեց։

Գայլը բղավեց, ուրախ եղիր որ գլուխդ իմ երախից դուրս եկավ առողջ,

Չքվիր աչքիցս և աշխատիր իմ ճանապարհին երբեք չհայտնվես։

 

Պատմություն Վերլուծություն

Այս ամիս ես պատմություն առարկայից  կատարել շստ հետաքրքիր առաջադրանքներ։ Հուստինիանոսի մասին,   Սուրբ Սոֆիայի տաճարի  մասին,   Հոների  արքա Աթիլսյի մասին։ Եվ շատ հետաքրքիր պատմություներ եմ անցել պատմություն  առարկայից։ մենք շատ բաներ ենք սովորել այս առարկայից, ես շատ եմ սիրում  այս առարկան։