Ֆիզիկա

 Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան: Կինեմատիկա, մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու:

3. Շարժման հարաբերականությունը: 

օրինակ ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: 

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Հաշվարկման համակարգ, որևէ մարմնի հետ կապված կոորդինատների համակարգի և ժամանակի ընթացքը նշող գործիքի՝ ժամացույցի համախումբ։

Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կետերի շարժումը, ընտրվում է ըստ նպատակահարմարության. օրինակ, հաշվարկման մարմին կարող է լինել աշխատասեղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արեգակը, Գալակտիկայի կենտրոնը և այլն։ 

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը (կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ: Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։ Եթե մարմնի շարժման հետագիծը ուղիղ գիծ է, ապա շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է` կորագիծ։

Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը: Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից: Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին: Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Օրինակ։

Հասսրակագիտություն

Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։